01/07/2011 18:45
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 24. 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 48.7 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 48.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի և դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի աճ:
Նշենք, որ հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար:
20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
Արծաթ
845.94
-108.02
10:50 20/03/26
10:30 20/03/26
