06/07/2011 10:56
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Արդշինինվեստբանկը, ամառային արձակուրդների կապակցությամբ, հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, առաջարկում է նոր ավանդ ՙԱրձակուրդային՚: Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից՝ այս նոր ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, բարձր` տարեկան մինչև 9% տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում: Ցանկության դեպքում ՙԱրձակուրդային՚ ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն և MasterCard Standart միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչև 90% վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանն այս կապակցությամբ նշել է. ՙՆերդնելով այս ավանդատեսակը, մենք հնարավորություն ենք տալիս Բանկի ավանդատուներին մեկնելով ամառային հանգստի իրենց զգալ անհոգ և ապահով` միջազգային MasterCard Standart քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ: Կարծում եմ Արդշինինվեստբանկի այս առաջարկը ըստ արժանվույն կգնահատվի արտերկիր ճանապարհորդել սիրողների կողմից՚:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26