Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
06/07/2011 10:58
Կիսվել

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Տարբեր ժամանակահատվածներում առաջացած և չվճարված հարկային պարատվորությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 200 միլիարդ դրամ, որից 104 միլիարդը հարկի մայր գումարն է, մնացած 96 միլիարդը` տույժ և տուգանքները (միայն  տույժերը 72 միլիարդ են կազմում): ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` հարկային ապառքներ ունեցող կազմակերպությունների թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում, սակայն դրանցից ընդամենը մի քանի տասնյակը խոշոր պարտքեր ունեն, մյուսների պարտքը նույնիսկ մի քանի հարյուրավոր դրամի չափով է: Նրանք հիմնականում մանր և միջին բզնեսի ներկայացուցիչներ են` ընդգրկված տնտեսության բոլոր բնագավառներում:
 
ՀՀ Աժ կողմից վերջերս ընդունված  «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն հարկ վճարողները, ովքեր 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ունեն կուտակած հարկային պարտավորություններ` շահութահարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով, ապա մինչև ս/թ. օգոստոսի 20-ը կարող են դիմել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Վերջինիս կնքման և ապառքի գումարի փաստացի վճարման դեպքում, տնտեսվարող սուբյեկտն ազատվում է հարկային օրենսդրությամբ այդ պարտավորության գծով արդեն իսկ հաշվարկված տույժերից և տուգանքներից: Օրենքն ուժի մեջ է մտնում հուլիսի 4-ից:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Կոմիտեն արդեն իսկ պատրաստ է այդ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրերը: Այդ նպատակով իրավական դաշտի կարգավորման մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում` հաստատվել է ժամանակացույցի ձևը: «ՊԵԿ նախագահի  հանձնարությամբ բոլոր տարածքային հարկային տեսչություններում նշանակվել են պատասխանատուներ, ովքեր անմիջապես իրականացնելու են ամբողջ գործընթացը, այդ թվում գույքագրումը»,-հավելել է ՊԵԿ նախագահի տեղակալը: 
Ըստ Արմեն Ալավերդյանի, հարկային տեսչութուններում գույքագրման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են և սկսվել է տնտեսվարող սուբյեկտների իրազեկման գործընթացը` անհատական կամ  թղթային կրիչի միջոցով: Հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը հարկ վճարողի հետ կնքում է հարկային տեսչության պետը, իսկ առավելապես խոշոր գումարի դեպքում` ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից լիազորված պաշտոնյան: Հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո, հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի հետ կազմում է տվյալ ժամանակացույցը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրենց բաժին հարկային ապառքը տնտեսվարող սուբյեկտները կարող են վճարել մաս-մաս. մինչև 50 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողների հետ ժամանակացույցը կնքվում է 10 ամիս, իսկ 50 միլիոն և ավել գումարի դեպքում` 24 ամիս մարման ժամկետով, համամասնաբար` ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասի և մեկ քսաներկուերորդ մասի չափով: Հարկային տեսչություններին հանձնարարվել է մինչև օգոստոսի 31-ը հարկ վճարողների հետ կազմել և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց:
Այն կազմակերպությունները, որոնք չեն օգտվի հարկային արտոնությունների ժամանակացույցից,  նրանց նկատմամբ արդեն դատական գործընթաց կսկսվի` բռնագանձումից` ընդհուպ մինչև սնանկացում: 
Անդրադառնալով Աժ-ի կողմից վերջերս ընդունված մյուս օրենքին, որով լուծարվում են նույնպես տարբեր ժամանակահատվածներում` միայն փաստաթղթերում գրանցված, երբևիցէ հարկային հաշվետվություններ, տեղեկություններ չներկայացրած կազմակերպությունները, Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ հարկային մարմինների կողմից այդ կազմակերպություններում արդեն իսկ ավարտվել են գույքագրման աշխատանքները, ցանկը պատրաստ է և մինչև հուլիսի 15-ը ՊԵԿ-ն այն կտրամադրի պետական ռեգիստրին: Խոսքը վերաբերում է շուրջ 40 հազար կազմակերպության. այս պարագայում էլ տնտեսվարող սուբյեկտներին  2 ամիս  ժամանակ է տրվում, իսկ եթե ցանկում ներառված են այնպիսի կազմակերպություններ, որոնք տարբեր պատճառներով չեն ցանկանում լուծարվել, օրենքով նրանց մտածելու 3 ամիս է տրվում, որից հետո միայն սկսվում է լուծարման գործընթացը: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, 5-6 ամիս հետո միայն կարող ենք ասել, թե քանի կազմակերպություն է լուծարվել և  հանվել հաշվառումից:
 
Կարևորելով այս 2 գործընթանցերն` Արմեն Ալավերդյանն ընդդգծել է, որ այս 2 օրենքները հնարավորություն կտան գործ ունենալ իրական սուբյեկտների և իրական պարտքերի հետ, հստակություն մտցնել, որից հարկային մարնի գործողություններն ավելի նպատակային կդառնան, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարող են կարգավորել իրենց խնդիրները: «Մենք կարող ենք ասել, որ 2012-ին ՊԵԿ-ում, ըստ էության, հաշվառված կլինեն միայն գործող կազմակերպութններ, և մենք գործ կունենանք այն պարտքերի հետ, որոնք իսկապես բռնագանձման ենթական են», -շեշտել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01