Աշխարհ

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻՑ»
07/07/2011 12:52
Կիսվել

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻՑ»

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման զգուշացնում է` եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի բարձրացնել պետական պարտքի վերին սահմանն, ապա այդ դեպքում նոր ճգնաժամն ուղղակի անխոսափելի կլինի: Այսպիսի կարծիք Բարաք Օբաման հայտնել է Twitter-ի միջոցով անցկացված առաջին օնլայն կոնֆերանսի շրջանակներում: ԱՄՆ նախագահն իր Twitter-յան «ելույթում» ընդգծել է, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի մերժումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև համաշխարհային տնտեսության վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եվ եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Անդրադառնալով պետական ծախսերի կրճատմանն ուղղված հարցերին` Բարաք Օբաման նշել է, որ պետական բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով իր վարչակազմը քննարկում է ռազմական ծախսերի աստիճանաբար կրճատման հնարավոր տարբերակները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ իր վարչակազմը մտադիր է նաև իրականացնել պետական բարեփոխումների նոր ծրագիր` մեծ ուշադրություն դարձնելով անշարժ գույքի շուկային: Օբաման մտադրություն է հայտնել նաև բարձրացնել հարուստներից գանձվող հարկերը:

Նշենք, որ օնլայն կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահը պատասխանել է Twitter-ի միջոցով իրեն ուղղված հարցերին: Հատկանշական է, որ մինչ այս Բարաք Օբաման պատասխանել էր նաև Facebook սոցիալական կայքի իր անձնական էջում ԱՄՆ քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին:

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6