Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՎՍ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
07/07/2011 16:08
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՎՍ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք ներկայացրեցին 2011թ հուլիսի 6-ին Համաշխարհային բանկի խմբի կողմից ներկայացրված Հայաստանի Հանրապետության հետ 2009-2013թթ. Երկրի գործընկերության ռազմավարության ընթացիկ զեկույցը, ինչպես նաև ՀԲ-Հայաստան ֆինանսական համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերի արդյունքներն ու առաջարկվող նոր վարկային փաթեթի ֆինանսավորման հիմնական ուղղությունները:
 
Երկրի գործընկերության ռազմավարությունը պատրաստվել է գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում և ունի երկու հիմնական ուղղվածություն`  խոցելիության մեղմում և իջնաժամկետ մրցունակության ամրապնդում` տնտեսության հետճգնաժամային վերականգնման և աճի նպատակով:
Բանկը առաջիկա երկու տարիների համար նախատեսում է 200 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում` նպաստելու տնտեսական աճի պահպանմանն ու խոցելի խմբերի կարիքները հոգալուն: Միջոցների մեծ մասը ուղղվելու է հիմնական սոցիալական ծառայություններին և ենթակառուցվածքային  ծրագրերին:
 
2009թ.-ից մինչ օրս Բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գրանցված հիմնական ձեռքբերումներն են`
 
– Վերանորոգվել են 290 կմ համայնքային ճանապարհներ՝ ստեղծելով 12000 մարդ/ամիս աշխատատեղ և  միացնելով փոքր քաղաքներն ու գյուղերը հիմնական մայրուղիներին:. Ավարտին են հասցվել 200 համայնքային ծրագրեր` կապված դպրոցների, բուժհաստատությունների, համայնքային կենտրոնների, խմելու ջրի և գազի մատակարարման հետ՝ ստեղծելով 20000 մարդ/ամիս աշխատատեղ:. Վերականգնվել են 89.4 կմ ոռոգման ջրանցքներ` նպաստելով ջրի կորուստների նվազեցմանն ու 7300 հեկտարով ավելացնելով ոռոգելի գյուղատնտեսական հողատարածքները:. Իրականացվել են 165 համայնքային ենթակառուցվածքների ու ներդրումային ենթածրագրեր 141 գյուղական համայնքներում՝ ստեղծելով 5060 մարդ/ամիս աշխատատեղ:.Վերանորոգվել են մարզային 5 հիվանդանոցներ և բարեկարգվել են առաջնային բուժօգնության 70 գյուղական հաստատություններ:. 1182 բժիշկ և 1306 բուժքույր վերապատրաստվել են համապատասխանաբար որպես ընտանեկան բժիշկ և ընտանեկան բուժքույր:. Երևանում շուրջ 1.1 միլիոն բնակիչների համար ջրամատակարարման օրական տևողութ¬յունը 2008թ. 17.4 ժամից դարձել է 21.5 ժամ 2011թ., մանրէաբանական անվտանգությունը բազային 93%-ից դարձել է 98%: 37 քաղաքային և 268 գյուղական համայնքներում շուրջ մեկ միլիոն բնակչության համար ջրամատակարարումը օրական 6 ժամից դարձել է 14 ժամ:
 
– 8000 անապահով քաղաքային տնային տնտեսությունների համար ապահովվել են գազի ջեռուցիչներ և միացում գազամատակարարման համակարգին, 119 դպրոցներում վերակագնվել են ջեռուցման համակարգերը:
 
Առաջարկվող վարկային փաթեթն առավել կխորացնի Բանկի մասնակցությունն աղքատության կրճատման գործողություններում՝ միաժամանակ ապահովելով հիմքեր մրցունակության և տնտեսական աճի աղբյուրների դիվերսիֆիկացման համար. Այս կապակցությամբ Զարգացման քաղաքականության գործառնության ամենամյա շարքը միտված կլինի հարկաբյուջետային կառավարման, աղքատությանն ուղղված բյուջետային հատկացումների, սոցիալական պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը և մրցակցության բարեփոխումներին: . Պետական ֆինանսների կառավարման և եկամուտների վարչարարության ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումները կմեծացնեն պետական ֆինանսների և հարկային վարչարարության արդյունավետությունը, օգտավետությունը և թափանցիկությունը: Գյուղերի զարգացմանը, կենսական նշանակության ճանապարհների և ոռոգման համակարգի վերականգնմանն ուղղված ներդրումների շարունակումը կմեծացնի գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը, կընդլայնի գյուղատնտեսության մասնաբաժինը տնտեսական աճում և կստեղծի աշխատատեղեր գյուղական բնակչության համար: Առողջապահության ոլորտում Բանկը կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը` ուշադրություն դարձնելով ոչ տարափոխիկ հիվանդություններին, որոնք կազմում են մահացության պատճառների ավելի քան 90 տոկոսը:
 
Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման հաջորդ ծրագիրը կշարունակի առկա ենթակառուցվածքների վերականգնումը: Այն թույլ կտա նվազեցնել չհաշվառվող ջրի հսկայական ծավալները (այս խնդիրը կարող է վտանգել ջրամատակարարման ֆինանսա¬կան կենսունակությունը):
 
Համաշխարհային բանկի խմբի վարկային ծրագիրը կամրապնդվի խորհրդատվական ու վերլուծական ծառայություններով. դրանց առանցքում կլինեն պարտքային և հարկաբյուջետային կոնսոլիդացիան, աղքատության նվազեցումն ու սոցիալական պաշտպանությունը և ֆինանսական հատվածի կայունությունը, որոնք առնչվում են Երկրի գործընկերության ռազմավարությամբ նախանշված երկու ռազմավարական ուղղություններին:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37