Կրիպտո

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Դուբայը ներկայացրել է նոր մետավերս ռազմավարություն. Կրիպտո՝ Bybit-ի հետ
22/07/2022 11:20
Կիսվել

Դուբայը ներկայացրել է նոր մետավերս ռազմավարություն. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Դուբայի կառավարությունը երեկ հրապարակել է մետավերսի զարգացման իր ռազմավարությունը։

էմիրության նպատակն է ստեղծել 40,000 նոր աշխատատեղեր և 4 մլրդ դոլար տնտեսության համար առաջիկա 5 տարիների ընթացքում։ Շեյխ Համդան բին Մուհամեդը թվիթերով հայտարարեց՝ «Դուբայի Մետավերս ռազմավարությունը» ոչ այլ ինչ է, քան մի ծրագիր, որով Դուբայը նպատակ ունի դասվելու համաշխարհային զարգացող տեխնոլոգիաների ապագան ձևավորող թոփ 10 քաղաքների շարքին։

Դուբայն արդեն տունն է ավելի քան 1000 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում մետավերս և բլոկչեյն ոլորտներում։ Նման ընկերությունները ավելի քան 500 մլն դոլար են ներդրում ազգային տնտեսության մեջ։ «Դուբայի Մետավերս ռազմավարությունը» նպատակ ունի հնգապատկել ընկերությունների այս թիվը:

Օմար բեն Ալ Օլաման՝ արհեստական ​​ինտելեկտի հարցերով պետնախարարը, նույնպես ներկա էր՝ մեկնաբանելու մեկնարկը, և ընդգծեց ապագայի նախագծման կարևորությունը նոր թվային ռազմավարություններով՝ կենսական ոլորտներում մետավերսին հարմարեցնելու համար։ Նա նաև հավելեց, որ մետավերսը կառաջնորդի ԱՄԷ-ի և Դուբայի ջանքերը՝ նորարարական լուծումներ տրամադրելու և մարդկանց կյանքի վրա դրական ազդեցություն ունենալու համար:

«Դուբայի Մետավերս ռազմավարությունը» նաև նպատակ ունի մշակել գլոբալ ստանդարտներ օգտվողների համար անվտանգ և ապահով հարթակներ կառուցելու և մետավերսում ենթակառուցվածքների և կանոնակարգերի մշակման համար՝ արագացնելու այդ տեխնոլոգիաների ընդունումը:

Մետավերսն առաջարկում է մի շարք տնտեսական հնարավորություններ ամբողջ աշխարհում: Այստեղ անշարժ գույքի վաճառքն անցյալ տարի գերազանցել է 500 մլն դոլարը:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2030թ. մետավերսը համաշխարհային տնտեսությանը կբերի մինչև 5 տրլն դոլար, մինչդեռ NFT-ների շուկայական արժեքն ակնկալվում է հասնել 80 մլրդ դոլարի։ Էլ չենք խոսում սպառողների մասին, որոնց խաղային գնումները մինչև 2025թ․ կկազմեն 75 մլրդ դոլար:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ Roblox-ի՝ մետավերսի առաջատար խաղային հարթակներից մեկի ամենօրյա ակտիվ օգտատերերն աճել են մինչև 55 մլն դոլար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11