
«ՓՈԽԻՐ ՁԱՅՆԴ». ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է «Փոխիր ձայնդ» նոր ծառայությունը, որի շնորհիվ բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով: Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը. Երեխայի ձայն` 991, Սեթևեթ ձայն` 992, Այլմոլորակայինի ձայն` 993 (Օրինակ, 077297777 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար բավական է զան•ահարել 991077297777):
«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):