11/07/2011 12:51
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԼՐԴ 740 ՄԼՆ ԴՐԱՄ
Այսօր` հուլիսի 11-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26091122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 740 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 585 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 155 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 437 818 699 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5543 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8697 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
10:50 21/10/26
