ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 27/07/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 27-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.58 դրամով և կազմել 407.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.40 դրամով և կազմել 414.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 6.79 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 491.95 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 72.23 դրամով և կազմել 22554.47 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.77 դրամով և կազմել 243.11 դրամ: