ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ
Visa վճարային համակարգի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը Մեծ Բրիտանիային կապահովեն ռեկորդային եկամուտ: Այսպես, ըստ վերլուծաբանների հաշվարկների, Օլիմպիական խաղերի շնորհիվ Մեծ Բրիտանիան «կաշխատի» 5,1 մլրդ ֆունտ ստերլինգ: Նշենք, որ այս ուսումնասիրությունների հիմքում ընկած են վճարային համակարգի քարտերի տվյալներն ու այլ երկրների համապատասխան վիճակագրությունը:
Ինչպես փաստում են վերլուծաբանները` Օլիմպիական խաղերի ընթացքում սպասվում է ապրանքների սպառման ծավալների զգալի աճ: Visa-ի հաշվարկների համաձայն՝ խաղերի անցկացման ընթացքում օտարերկրացիները միայն սպառողական ապրանքների գծով կծախսեն մոտ 709 մլն ֆունտ ստերլինգ, իսկ բրիտանացիները՝ 41 մլն ֆունտ ստերլինգ: