Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Պրոֆեսոր Բերտրան Վենարն ավարտում է իր գործունեությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում
28/07/2022 12:36
Կիսվել

Պրոֆեսոր Բերտրան Վենարն ավարտում է իր գործունեությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում

2020 թվականի սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից Հայաստան ժամանած պրոֆեսոր Բերտրան Վենարն օգոստոսի վերջին ավարտում է իր գործունեությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Պրոֆեսոր Բերտրան Վենարը ՀՖՀՀ-ի ռեկտորի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արցախյան պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ։ Նրա ժամանումը, այսպիսով, համընկավ Հայաստանի համար առանձնապես ծանր ժամանակաշրջանի հետ։

Համալսարանին, վերջինիս ուսանողներին, անձնակազմին և ընդհանրապես Հայաստանին շատ նվիրված լինելով՝ պրոֆեսոր Բերտրան Վենարն ուղեկցել է ՀՖՀՀ-ի հաջողություններն այս 2 տարիների ընթացքում: Նա մշակել և գործարկել է «Հորիզոն ՀՖՀՀ 2021-2025» ծրագիրը, որը համալսարանի գերազանցությանը համահունչ հավակնոտ ռազմավարություն է: Նշանակալի արդյունքներից են. 2 տարում ընդունելության քննություններին գրանցվածների 33% աճ, ուսանող զինվորների վերաինտեգրման ծրագիր (PRES) և ծառայությունից վերադարձած ուսանողների վերաինտեգրման ծրագիր դեպի հաջողություն (PREM’S), «Աքսելերատոր 28»-ի ստեղծում, նոր տեղեկատվական համակարգի, վիզուալ նոր ինքնության և նոր կայքէջի ստեղծում, շենքային պայմանների բարելավում, բարեվարքության ամրապնդում, ինչի վառ ապացույցն է եղել ՄԱԿ-ի «Կրթության պատասխանատու կառավարման սկզբունքներ» (PRME) նախաձեռնության կողմից միջազգային հավատարմագրում ստանալը:

ՀՖՀՀ-ում իր պաշտոնավարման ավարտից հետո պրոֆեսոր Բերտրան Վենարը կշարունակի ակադեմիական կարիերան Աուդենսիա բիզնես դպրոցում (Ֆրանսիա):

Ուսանողների, շրջանավարտների, դասախոսների և վարչական անձնակազմի անունից ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում ռեկտոր Բերտրան Վենարին համալսարանական համայնքի և Հայաստանի հանդեպ ցուցաբերած նվիրվածության և հոգածության համար, ինչպես նաև մաղթում բազմաթիվ հաջողություններ հետագա գործունեության մեջ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85