ՀՀ կենտրոնական բանկը և Երևանի քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր
Հուլիսի 27-ին, ՀՀ կենտրոնական բանկը և Երևանի քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Երևանի քաղաքապետը:
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր: Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները: