13/07/2011 16:18
ՄԱՅԻՍԻՆ ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կտրուկ աճել է՝ գերազանցելով 50 մլրդ ԱՄՆ դոլարը: ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԱՄՆ արտահանման ծավալն աճել է 2,6%-ով և կազմել 225,09 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 0,5%-ով և կազմել 174,86 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով 2011 թվականի մայիս ամսին արտահանման ծավալն աճել է 15,9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 15%-ով:
08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
Արծաթ
953.15
+31.66
