Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Կբարձրանա՞ արդյոք Shiba Inu-ի արժեքը մինչև 1 դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
31/07/2022 11:30
Կիսվել

Կբարձրանա՞ արդյոք Shiba Inu-ի արժեքը մինչև 1 դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Անցած 2021 թվականը Shiba Inu-ի համար բեկումնային էր և հիանալի եկամուտ բերեց որոշ ներդրողների՝ նրանց վերածելով միլիարդատերերի:

Այդ ժամանակից ի վեր Ryoshi-ի կողմից մշակված կրիպտոարժութային նախագիծը ճանաչում և մեծ հետաքրքրություն է ձեռք բերել կրիպտո համայնքի կողմից: SHIB մեմային քոինը նույնիսկ մտել է լավագույն թոփ 10 կրիպտոարժույթների մեջ՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի:

Ծրագրավորողները ներկայացրել են SHIB թոքենը 2020 թվականին։ Այս տարի այն գրանցել է ռեկորդային նվազագույն արժեքը՝ 0.000000000056366 դոլարի չափով: Մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի քոինը 2021 թվականի հոկտեմբերին հասնի իր ներկայիս 0,00008616 դոլարի ATH-ին:

Այս նյութը գրելու և արջի շուկայի ամենաթեժ մեջ պահին, հանրաճանաչ կրիպտոարժույթը վաճառվում է 0,00001235 դոլարով, որը 85%-ով ցածր է իր ATH-ից, ըստ CoinGecko-ի տվյալների:

Կհասնի՞ արդյոք Shiba Inu-ն 1 դոլարի նշագծին

Ներդրողները հաճախ մտածում են, թե արդյո՞ք Shiba Inu-ի նման մեմ-քոինը դեռ կարող է հասնել նույնիսկ ավելի անհավատալի արդյունքների և արժենա 1 դոլար:

Նման սցենարի հնարավորությունը որոշելու համար պետք է հաշվի առնել տարբեր տվյալներ։

Ներկայումս Shiba Inu թոքենների ընդհանուր պահուստը կազմում է 589,6 տրիլիոն։ Եթե ​​SHIB-ն այս պահանջարկով հասնի 1 դոլար արժեքի, ապա դրա շուկայական կապիտալիզացիան պետք է կազմի 589,6 տրիլիոն դոլար:

Այդ տեսանկյունից Shiba Inu-ն կդառնար մոլորակի ամենաթանկ ակտիվը, որը կգերազանցեր Apple-ի կապիտալիզացիան մոտ 235 անգամ: Apple-ը ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունն է աշխարհում։

SHIB-ը ներկայումս վաճառվում է 0,00001235 դոլարով, ինչը քոինի ընդհանուր շուկայական կապիտալը դարձնում է 7,3 միլիարդ դոլար:

Ընթացիկ կապիտալիզացիայի և 1 դոլար արժեքի կանխատեսմամբ՝ SHIB-ի ընդհանուր առաջարկը պետք է կազմի 7,3 միլիարդ թոքեն:

Ելնելով այս վարկածից՝ Shiba Inu-ն պետք է կրճատի քոինների ընդհանուր ծավալը ավելի քան 99%-ով։ Դրա համար իրականացվում է թոքենների այրման գործընթաց, որը թույլ է տալիս ակտիվը դարձնել ավելի դեֆլյացիոն:

Վերջին օրերի ընթացքում ընդհանուր առմամբ այրվել է 12,6 միլիոն SHIB թոքեն: Եթե ​​SHIB-ը գնահատվեր 1 դոլար, ապա ծրագրավորողները պետք է տարեկան այրեն 4,59 միլիարդ թոքեն:

Հաշվի առնելով բոլոր տվյալները, որքա՞ն ժամանակ պետք է սպասեն հոդլերները, որպեսզի SHIB-ը հասնի 1 դոլարի:

Եթե ​​հաշվի առնենք այրվող թոքենների քանակը և ներկայիս այրման արագությունը, ապա Shiba Inu ներդրողը պետք է սպասեն գրեթե 128 հազար տարի, որպեսզի մեմ քոինը հասնի երկար սպասված արժեքին:

Կանխատեսումն այնքան էլ հուսադրող չէ։ Կարո՞ղ է արդյոք միջին վիճակագրական ներդրողն այդքան երկար սպասել:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92