Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Կենտրոնական բանկը պահպանում է գնաճի 8.5% կանխատեսումը
02/08/2022 20:12
Կիսվել

Կենտրոնական բանկը պահպանում է գնաճի 8.5% կանխատեսումը

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է 2022 թվականի համար կանխատեսել 8.5 տոկոս գնաճ, իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի կանխատեսմանը, ապա, ԿԲ-ում հավանական են համարում ցուցանիշի վերանայումը՝ դեպի վեր: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Այս պահի դրությամբ գնաճի մեր նախորդ կանխատեսումը՝ տարվա վերջի համար, պահպանվում է՝ 8.5%», – ասաց Երիցյանը:

Կենտրոնական բանկը տարվա ընթացքում 4 անգամ է կանխատեսում իրականացնում: Սեպտեմբերին նոր կանխատեսում կանի՝ ելնելով զարգացումներից: «Մեր քաղաքականության իմաստը նրանում է, որ կարողանանք գնաճը հետ բերել իր թիրախին կանխատեսելի ժամանակաշրջանում»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Ըստ հաշվարկների՝ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա հունիսին գրանցված 10.3 գնաճի փոխարեն գնաճը 1 տոկոսով ավելի բարձր կլիներ:

Իսկ ինչ վերաբերում է 2022-ի համար տնտեսական աճի կանխատեսմանը՝ Երիցյանն ասաց. «Այսօր փաստացի ցուցանիշները կան, որի հիման վրա մենք տոկոսադրույքների վերաբերյալ որոշակի գնահատական և որոշում ենք կայացրել: Բնականաբար տարվա համար որոշակի գնահատականներ կան: Ակնհայտ է, որ դեպի վերև ճշգրտում է լինելու, եթե արտաքին աշխարհից եկող այլ անակնկալներ չլինեն»:

Կենտրոնական բանկը սկզբնապես 2022-ի համար կանխատեսել էր 5.3 տոկոս տնտեսական աճ, սակայն մարտին վերանայել էր, իջեցրել ու հասցրել 1.6 տոկոսի: Այնուհետև հունիսին Կենտրոնական բանկը վերանայել էր Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը դեպի վեր՝ հասցնելով 4.9 տոկոսի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59