Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆԱԼ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2011Թ.-ԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՐՋ 7%-ՈՎ
15/07/2011 11:33
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2011Թ.-ԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՐՋ 7%-ՈՎ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը  (մտնում է աշխարհի խոշորագույն ալյումին և կավահող արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ) նշեց Մետալուրգի օրը: Մասնագիտական տոնի նախօրեին ձեռնարկության կոլեկտիվը ստանձնեց պարտավորություն հասնելու նոր, առավել բարձր նպատակների: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ից` 2011 թվականին նախատեսված է ավելացնել փայլաթիթեղի արտադրությունը 7%-ով և առաջին անգամ գերազանցել տարվա արդյունքներով 26 հազար տոննա արտադրանքի մակարդակը: Ներքին խոտանը կնվազի մինչև 3%: Կօպտիմալացվի 9 միկրոնից պակաս հաստությամբ փայլաթիթեղի ստացման տեխնոլոգիան և կանցկացվի որակի կառավարման համակարգի արտոնագրում` համապատասխան ISO 9001:2008 միջազագային չափորոշիչի պահանջների: Մինչ տարեվերջ կգործի արդիականացված փայլաթիթեղի թրծման Seco/Warwick վառարանը:

«ԱՐՄԵՆԱԼ-ի կոլեկտիվն ունի բոլոր հիմքերը համոզված լինելու, որ 2011 թվականին սահմանված նպատակները կիրագործվեն»,  – այս կապակցությամբ հայտարարել է գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

Նախնական տվյալներով, արտադրության աճն առաջին կիսամյակում, 2010 վականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 8%-ից ավելի: ԱՐՄԵՆԱԼԻ մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կայուն գերազանցում է 8%-ը:

Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ` 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 250 հազար դրամ միջին աշխատավարձով, ինչը գրեթե 11%-ով  գերազանցում է 2010  թվականի նույն ցուցանիշը և 2,2 անգամ բարձր է աշխատավարձի հայաստանյան միջին մակարդակից:

Մետալուրգի օրվա առիթով տեխնոլոգիական բաժնի կառավարիչ Տիգրան Առուստամյանը, գունավոր մետաղների ձուլող Կարեն Քոչարյանը և խառատ Ռուբեն Պողոսյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության պատվոգրերով և դրամական պարգևներով: Կոլեկտիվի 45 անդամ խրախուսվել է գործարանի պատվոգրերով և դրամական պարգևներով:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52