Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արթուր Ջանիբեկյանը և «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրները  մեկնարկում են «Triple S» վենչուրային ֆոնդը
03/08/2022 12:35
Կիսվել

Արթուր Ջանիբեկյանը և «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրները  մեկնարկում են «Triple S» վենչուրային ֆոնդը

Աշխարհում առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրներ՝ Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի հետ հիմնել են նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը:

Triple S-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և սփյուռքում։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։ Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության (Creator economy)  և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:

TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը վերջին տարիներին արդեն ներդրումներ է կատարել ավելի քան 15 ստարտափներում և հետաքրքրված է նորարարական ստարտափ մշակույթի զարգացմամբ։

«Մեծ ՏՏ ներուժ կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում։ Ցանկանում ենք բացահայտել երիտասարդ, կենսունակ ձեռներեցների և օգնել նրանց գաղափարները դարձնել իրականություն։ Մեր ներդրումն այս գործում կլինի ոչ միայն ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլև մենթորների և մասնագիտական մեծ ցանցերի հետ կապի ապահովումը։

TripleS-ը ստարտափերներին  կառաջնորդի ձեռներեցության աշխարհում։ Մեդիա աշխարհում իմ մեծ փորձառությունը ցույց է տվել, որ մարդկանց և մարդկային ռեսուրսների ընտրության հարցում նուրբ հմտություն և ինտուիցիա ունեմ։ Սա համարում եմ նաև իմ հաջողության հիմնական գրավականներից մեկը։ Սա մեծ բանի փոքր սկիզբն է, համախմբվել է տաղանդավոր մարդկանց հսկայական ներուժ։ Ձևավորվում է հաջողակ ձեռներեցների ակումբ, որոնք իրենց գումարները ցանկանում են ներդնել նորարարական գաղափարներում», – ասում է TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։

Triple S-ը համախմբելու է միջազգային ձեռներեցների, ներդրողների, փորձագետների և մենթորների, որոնք կբացահայտեն տաղանդավոր երիտասարդներին, կառաջանորդեն նրանց գաղափարները իրագործելու ճանապարհին, կստեղծվի ցանց, որտեղ երիտասարդները կստանան իրավական, մարքեթինգային և ֆինանսական գիտելիքներ ու փորձառություն:

«Մենք ամեն տարի կազմակերպում ենք մասշտաբային ստարտափ միջոցառումներ, ինչպիսին հենց Seaside Startup Summit-ն է։ Տեղական վենչուրային հիմնադրամները, հրեշտակ ներդրողները, ինչպես նաև միջազգային աքսելերացիոն մի շարք ծրագրեր երկար տարիներ է ինչ օգտագործում են այս հավաքը՝ որպես ստարտափներ բացահայտելու աղբյուր։ Այժմ ֆոնդը ստեղծում է հարթակ, որը համախմբելու է էկոհամակարգի բոլոր հաջողակ ձեռներեցներին, որոնց աշխատանքի առանցքում մարդն ու մարդու ստեղծած արժեքն է», – նշում է TripleS-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Վերջին 5 տարիներին հայաստանյան ստարտափ էկոհամակարգում տեղի են ունենում հիպերակտիվ փոփոխություններ և կարևոր է, որ արդեն հաջողակ ձեռներեցներն առաջնորդություն ստանձնեն նոր ստարտափների կարողությունների զարգացման ճանապարհին։ Մեր ֆոնդը  կարևորում է ներդրումները մասշտաբային և խոստումնալից նախագծերի մեջ: Ներդրումներ ենք անելու թե միջազգային, թե հայկական ընկերություներում։ Հիմնադրամը կաջակցի այն ստարտափներին, ովքեր արժեք կավելացնեն և կնպաստեն հայկական բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը», – մեկնաբանում է TripleS-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը։

«Ֆոնդում միավորել ենք հաջողության հասած մեր փորձառու ձեռներեց-գործընկերներին, ովքեր միջազգային տեխնոլոգիական աշխարհում մեծ փորձ ունեցող գուրուներ են։ TripleS-ում խոստումնալից թիմերը օգտվելու են այն հմտություններից, գիտելիքներից և փորձից, որը կուտակել ենք տարիների ընթացքում, ինչն էլ հնարավորություն կտա այդ ստարտափներին զարգանալ արագ տեմպերով»,- ասաց ֆոնդի գործընկեր Զարե Բաղդասարյանը։

Triple S-ը մոտ օրերս կմեկնարկի նաև ԱՄՆ-ում՝ հարավային Կալիֆորնիայում։ Հետագայում նախատեսվում է ընդլայնվել ԵՄ և Մեծ Բրիտանիայի շուկաներում: Վենչուրային ֆոնդը բաց է նոր առաջարկների ու համագործակցությունների համար։

Հիմնադրամի պաշտոնական կայքը https://triples.vc/en

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12