
Զորավարժությունների ժամանակ Չինաստանի հրթիռներ են ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում
Հինգ բալիստիկ հրթիռներ, որոնց արձակումներն օգոստոսի 4-ին իրականացրել է ՉԺՀ-ն, ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:
«Մեր տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ի հինգ բալիստիկ հրթիռներ են ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գտում,- ասել է Կիսին:
«Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն այս առիթով դիվանագիտական ուղիներով բողոք է հղել Չինաստանին:
Արտաքին գործերի փոխնախարար Տակեո Մորին Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցում պահանջել է՝ անհապաղ դադարեցնել զորավարժությունների անցկացումը: