18/07/2011 11:28
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Իրականացված վերլուծության արդյունքների համաձայն` 2011թ.–ի մայիս ամսին ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 195.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 11.9 %-ով: Հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 252 կազմակերպությունների մոտ` 41.9 մլրդ դրամով և նվազել 180-ի մոտ` 20.3 մլրդ դրամով:
16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
Արծաթ
939.21
-72.89
15:04 16/02/26
