18/07/2011 11:57
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ
Այսօր` հուլիսի 18-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39164122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 990 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 882 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 108 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 403 308 582 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0860 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2320 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
10:50 21/10/26
10:30 21/10/26
