
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 484,7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ՌԴ Կենտրոնական Բանկի տարածած մամլո հաղորդագորթյան մեջ նշում է, որ ՌԴ արժութային պահուստները հոկտեմբերի 17-24-ը ընկած ժամանակահատվածում կրճատվել է ռեկորդային 31 միլիարդ դոլարով և կազմել է 484.7 միլիարդ դոլար: Դեռևս այս տարվա օգոստոս ամսին ՌԴ պահուստները կազմում էին 600 միլիարդ դոլար:
Մինչ այս տարվա աշնան սկիզբը ՌԴ արժութային պահուսները, կապված երկիր մտնող մեծ ներդրումների և դոլարի փոխարժեքի նվազման պատճառով, անընդհատ աճում էին:
Սեպտեմբեր ամսին իրավիճակը փոխվեց դոլարը սկսեց աճել, իսկ ներդրողները վրաց-օսական հակամարտության և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով սկսեցին գումարները հանել Ռուսաստանից: Դրանից բացի պահուսների որոշ մաս ՌԴ Կենտրոնական Բանկը ծախսել է ռուբլու փոխարժեքի պահպանման համար: