Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՇՏԱՐԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԴՐՎԵԼ Է 11 ՄԼՆ ԴՐԱՄ
22/07/2011 15:28
Կիսվել

ԱՇՏԱՐԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԴՐՎԵԼ Է 11 ՄԼՆ ԴՐԱՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 22-ին, այցելել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունք: Վերանորոգված և նորագույն տեխնիկայով կահավորված բաժանմունքի վերաբացման արարողություներից հետո կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է անձնագրային բաժանմունքով` ծանոթացել վերջինիս պայմաներին, քաղաքացիների սպասարկման հնարավորություներին:

Նորաբաց անձնագրային բաժանմունքում տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է, բաժանմունքը համալրվել է նաև նոր համակարգիչներով` քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ իրականացնելու համար:

Նախկինում այստեղ անձնագրավարները գործառույթներն իրականացրել են ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, իսկ այժմ բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների: Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

Բաժանմունքի վերանորոգման և տեխնիկական վերազինման նպատակով ներդրվել է 11 մլն դրամ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նշենք, որ ներկայում ընթանում են ԱՎ վարչության Մաշտոցի անձնագային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության նախապատրաստական աշխատանքները: 2011թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37