Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
19/08/2022 17:41
Կիսվել

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը:

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։  Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88