ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` հուլիսի 25-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324A110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 851 մլն 70 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 833 մլն 70 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 18 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 211 206 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 7.8996 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 8.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: