Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Viber-ն արդեն հասանելի է Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում
23/08/2022 13:55
Կիսվել

Viber-ն արդեն հասանելի է Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում

Rakuten Viber-ը՝ մասնավոր և անվտանգ հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցության համաշխարհային առաջատարը, տեղեկացնում է, որ Viber մեսենջերն այժմ հասանելի է ներբեռնման համար Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում։ Այն հնարավորություն կտա առավել լայն շրջանակներին ներբեռնել Viber-ը Windows սարքերում և Samsung բջջային սարքերում:

Viber-ի համակարգչային տարբերակից օգտվողների մոտավորապես 90%-ն օգտագործում է Windows համակարգիչներ, իսկ Android-ի ակտիվ օգտատերերի 38,1%-ը՝ Samsung գաջեթներ։ Ուստի այս թարմացումը կարևոր է օգտատերերի երկու խմբերի համար: Այժմ օգտատերերը կկարողանան հեշտությամբ ներբեռնել երկու հարթակներում էլ Viber հավելվածը, ինչպես նաև հաղորդակցման այլ հավելվածներ, ինչպիսիք են WeChat-ը և TikTok-ը։

Microsoft ընկերությունն իր սարքերի համար առաջարկում է առաջատար տեխնոլոգիաները․ Microsoft App Store-ում հասանելի են ավելի քան 669,000 հավելվածներ: Microsoft Store-ում այսուհետ հասանելի Viber հավելվածը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել անմիջապես ձեր համակարգչիչ կամ նոութբուքից, ինչը մեծ պահանջարկ ունի օգտատերերի շրջանում: Անհատական համակարգիչների համար նախատեսված հավելվածը կարող է օգտագործվել ինչպես հարազատների հետ շփվելու, այնպես էլ բիզնես վարելու, խմբակային զանգերի, Viber ալիքների հետ համագործակցելու և հիշեցումներ տեղադրելու համար: Այն նաև օգնում է նվազեցնել աչքերի լարվածությունը՝ թույլ տալով վայելել Viber-ի բջջային տարբերակի բոլոր հնարավորությունները մեծ էկրանին:

Samsung Galaxy Store-ը հասանելի է 125 երկրներում: Այս երկու հարթակներն ունեն միլիարդավոր ակտիվ օգտատերեր ամբողջ աշխարհում, ուստի Viber-ն այսուհետ հասանելի է դարձել ավելի մեծ և աճող օգտատերերի բազայի համար:

«Viber-ի միլիոնավոր օգտատերերի համար, ովքեր օգտագործում են Microsoft և Samsung սարքեր,  այս թարմացումը հասանելի է դարձնում Viber-ի վերջին հնարավորությունները: Մեր համակարգչային և բջջային հավելվածը մշտապես զարգանում է, որպեսզի ապահովի էլ ավելի անվտանգ, մասնավոր և հարմարավետ հաղորդակցություն»,- ասում է Rakuten Viber-ի պլատֆորմի փոխնախագահ Ռոյ Սեմմերը: «Մենք ուրախ ենք, որ Viber-ը հավելյալ աջակցություն է ստացել հավելվածների խանութներում և անհամբեր սպասում ենք նոր գործառույթների գալուն»:

Viber հավելվածը նախկինում գերազանցել է 1 միլիարդ ներբեռնումները Google Play Store-ում Android սարքերի համար: Հավելվածը հասանելի է նաև Apple Store-ում, Huawei Store-ում և Xiaomi Store-ում:

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։  Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69