ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՆԵՐԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ընկերության «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը վարչապետին են ներկայացրել «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Մասնավորապես, քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: