Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.1%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
27/07/2011 15:22
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.1%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալներում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով, ընդ որում պետական բյուջեի եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 314.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 99.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10%-ով կամ 28.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, այլ հարկերի և եկամտահարկի աճով:

Հարկերի և տուրքերի 48%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 151 մլրդ դրամ և 5.9%-ով կամ 8.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 95.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 55.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից, ընդ որում, եկամուտների աճն առավելապես ապահովվել է ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 17.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 12.4 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 5.4 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 18% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 56.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 30.2%-ով կամ 13.1 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 37.4 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 11.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.6%-ով կամ շուրջ 3 մլրդ դրամով: 

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 17.6 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.6%-ը և 15.7%-ով կամ 2.4 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 9.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով կիսամյակային ծրագրի 98.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 12.7%-ով կամ 1.1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 10.1 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 5.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 46.7% ով կամ 1.9 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 60.9 մլրդ դրամ` 101.4%-ով ապահովելով կիսամյակային կանխատեսված ծրագիրը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 11.3%-ով կամ շուրջ 6.2 մլրդ դրամով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01