Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՏՄՊՊՀ – ՕՐԵՆՔԻ ՏԱՍՆՅԱԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐՈՒՄ
27/07/2011 15:30
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՕՐԵՆՔԻ ՏԱՍՆՅԱԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐՈՒՄ

Այսօր՝  հուլիսի 27-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատանքային խումբը այցելեց Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին և օրենքի հնարավոր խախտումներին: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից`  Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների և օրենքի տարբեր խախտումների հետ: 

Հանձնաժողովի փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առևտրի կետերում իրականացրեցին ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են վաճառվող  ապրանքները համապատասխանում օրենքի պահանջներին: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան: Արդյունքում պարզվեց, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, խանութներում վաճառվում էին մի շարք պարենային և սպառողական ապրանքներ, մասնավորապես սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն և այլն: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք բերեց վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրողի կամ  ներկրողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության:

Հանձնաժողովի այս գործելաոճը կլինի շարունակական, ուսումնասիրություններ կկատարվեն նաև այլ մարզերում: Նման այցերը  հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մրցակցային դաշտում առկա խնդիրներին և համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ դրանց լուծման ուղղությամբ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01