Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.9% ՈՎ
27/07/2011 15:51
Կիսվել

2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.9% ՈՎ

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 405.8 մլրդ դրամի ծախսեր, մասնավորապես` 371.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից`  2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.9% ով կամ 22.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերից 34.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 2.4 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 94.1%-ը և 87.8%-ը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.8%-ով և 4.8%-ով: 

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 73.4 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 89.7%-ը և 7.2%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: 

Հաշվետու ժամանակահատվածում 17.6 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 85.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 10.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7.2 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 20%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: 

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 8.9 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով ծրագրի 95.4%-ը և 6.5%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: 44.5 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 43.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 750.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին և 179 մլն դրամը` օտարերկրյա պետություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 16.2 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք պահպանվել են նախորդ տարվա մակարդակին: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.1% ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5% ով:
 
2011 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի ծախսերի 31.3%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 127.1 մլրդ դրամ` 93.4% ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը և 5.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մասնավորապես` նշված գումարից 94.4 մլրդ դրամ (96.2%) են կազմել կենսաթոշակները, 32.7 մլրդ դրամ (86.2%)` նպաստները:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01