28/07/2011 15:38
ԵՎՍ 7,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ
Այսօր` հուլիսի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում վարչապետն անդրադարձել է գյուղատնտեսության վարկավորմանը ևս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը և նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը։ «Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ` 7,5 միլիարդի համար` առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով», – ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրի առաջին փուլն ավարտվել էր հունիսին, որի շրջանակներում տրամադրվել էր 7.5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով վարկային միջոցներ` շուրջ 12 հազար գյուղացիական տնտեսություններին: Վարկերի միջին չափը կազմել էր 625 հազար դրամ: Այս գյուղատնտեսական վարկերը տրամադրվել էին առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը, կախված տարածաշրջանից, սուբսիդավորվել էր 4-ից 6 տոկոսի չափով: Վարկերը տրամադրվել են 2 տարի մարման ժամկետով, և առաջին 6 ամսվա ընթացքում տոկոսների վճարումներ չի նախատեսվում:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
20:16 28/09/26
15:37 28/09/26
