Կրիպտո

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Խաղերը կրիպտո ձմեռն ակտիվ պահելու միջոց. Ինչպե՞ս է բլոկչեյն տեխնոլոգիան փոխակերպում ամենատարբեր ոլորտներ
30/08/2022 12:53
Կիսվել

Խաղերը կրիպտո ձմեռն ակտիվ պահելու միջոց. Ինչպե՞ս է բլոկչեյն տեխնոլոգիան փոխակերպում ամենատարբեր ոլորտներ

2022թ. առաջին եռամսյակը շահութաբեր և ոգևորիչ էր կրիպտո արդյունաբերության համար։ Կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի արժեքը հասել էր 1,7 տրլն ԱՄՆ դոլարի և կանխատեսվում էր, որ կկրկնապատկվի մինչև 2027թ.:

Հանրային մակարդակում կրիպտոն նույնպես վերելք էր ապրում: FTX կրիպտո բորսան դարձավ Major League Baseball-ի առաջատար հովանավորը, Crypto.com-ի անունով վերանվանվեց Լոս-Անջելեսի լավագույն սպորտային ստադիոններից մեկը 700 մլն դոլար արժողությամբ գործարքով, իսկ Coinbase-ը ծախսեց մոտ 14 մլն ԱՄՆ դոլար QR կոդով Super Bowl-ի գովազդի վրա:

Հայտնիները նույնպես սկսեցին ներգրավվել. Էմինեմը, Սնուփ Դոգը, Մարթա Ստյուարտը, Փերիս Հիլթոնը և Շոն Մենդեսը կամ թողարկեցին NFT-ներ, կամ միլիոններ ծախսեցին հանրահայտ NFT հավաքածուների պրոֆիլային նկարների վրա:

Կրիպտոարժույթների շուկայում աղետը սկսվեց 2022թ. մայիսի 7-ին, երբ UST-ի մի շարք անսպասելի վաճառքներ, որը երբեմնի 18 մլրդ դոլար արժողությամբ ալգորիթմի՝ TerraUSD-ի բաղադրիչներից մեկն էր՝ հանգեցնելով Terra էկոհամակարգի մահվանը: Դոլարով կապակցված ակտիվն անջատվեց դոլարից և մայիսի 12-ին արժեր 0 ԱՄՆ դոլար: Այնուհետև մեկը մյուսի ետևից բացահայտվեցին մի շարք ցածր գրավադրված վարկեր և բարձր ռիսկային եկամտաբերության ռազմավարություններ, որոնք ներդրումային ընկերությունների կործանման պատճառ դարձան:

Թեև այս անկումը խլեց կրիպտո-շուկայական կապիտալից 1 տրլն դոլար, NFT-ները և խաղերը կարծես թե շարունակում էին թափ հավաքել: 2022 թ.ի մայիսին ավելի քան 1,15 մլն օրական եզակի ակտիվ դրամապանակներ շփվել են բլոկչեյն խաղերի հետ, ինչը նախորդող ամսվա համեմատ նվազել էր ընդամենը 5%-ով՝ մատնանշելով նվազագույն դանդաղում:

Արջային շուկայի ներխուժման պայմաններում 2022 թ. առաջին եռամսյակում 2,5 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել բլոկչեյն խաղերի մեջ: Solana Ventures-ը ստեղծեց մի քանի ֆոնդեր, որոնց արժեքը գերազանցում է 100 մլն ԱՄՆ դոլարը, որպեսզի զարգացնի խաղային ոլորտն իր բլոկչեյնով, իսկ Immutable-ը հատկացրեց 500 մլն ԱՄՆ դոլար խաղերի և Web3-ի մշակման համար: Միայն վերջերս Animoca Brands-ն իրականացրեց 75 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բլոկչեյն խաղերում, որոնց արժեքը գնահատվում է 5,9 մլրդ դոլար:

Չնայած առաջին եռամսյակից ի վեր NFT-ների օրգանական վաճառքի 29%-ով կրճատմանը, խաղային NFT-ները տարեկան կտրվածքով գրանցել են վաճառքների 19% աճ:

Թեև հիմա բլոկչեյն խաղերի շուկաներում լավատեսական նշաններ կան, դեռևս առկա են մասշտաբի և պահպանման մարտահրավերներ: Պարզ մեխանիզմները, ինչպիսիք են սթեյքինգը և ետ սթեյքինգը, բավարար չեն խաղացողներին ներգրավված պահելու համար: Կարող ենք ենթադրել, որ բլոկչեյն խաղերը կզարգանան իրենց բարդության մեջ՝ խորանալով ինչպես բուն պատմողական գծի, այնպես էլ ընդհանուր խաղի մեջ:

Քանի որ խաղերը զարգանում են, նրանց տնտեսությունները նույնպես կզարգանան: Կարևոր է, որ բլոկչեյն խաղերի մշակողները նախագծեն իրենց թոքենոմիկան՝ հիմնվելով այն պարզ ճշմարտության վրա, որ եկամուտների ստեղծումը հանդիսանում է խաղի կայուն ուժը բացահայտելու հիմնական չափանիշներից մեկը:

Օրինակ՝ Crypto Unicorns-ում (մշակված Laguna Games-ի կողմից), խաղացողները միայն սերմեր չեն տնկում և հավաքում. նրանք արհեստանոցում նոր նյութեր են պատրաստում և իրեր գնում ու վաճառում խաղի շուկայում: Վերջին 3 ամիսների ընթացքում Crypto Unicorns-ն արձանագրել է, որ խաղացողները հավաքել են կես միլիոն միաեղջյուրի կղանք, պատրաստել են 130,000 ապրանք և գրանցել շուկայական գործարքների քառորդ միլիոնը:

Թեև բլոկչեյն խաղերը դարձել են արջի շուկայում անսպասելի ապաստարան, կարևոր է նշել, թե ինչպես են այս վաղ հաջողությունները ձևավորում խաղերի հաջորդ սերունդը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39