Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
BAJ Accelerator-ը մեկնարկում է ստարտափների աճի արագացման 9-րդ ծրագիրը. 50+ միլիոն դոլարի ներդրումներ քննարկման փուլում են
30/08/2022 14:57
Կիսվել

BAJ Accelerator-ը մեկնարկում է ստարտափների աճի արագացման 9-րդ ծրագիրը. 50+ միլիոն դոլարի ներդրումներ քննարկման փուլում են

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը և BAJ Accelerator-ը սեպտեմբերի 18-23-ին կանցկացնեն ստարտափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիրը: Նախորդ 8 խմբերին մասնակցել են  94 ստարտափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում): Ծրագրին մասնակցության համար կարելի է դիմել մինչև սեպտեմբերի 8-ը` լրացնելով հայտը:

BAJ Accelerator-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով: Ծրագրի արդյունքում անցած տարի հայկական ստարտափներն ավելի քան 27 միլիոն դոլարի ներդրումներ են ստացել։

Նախորդ խմբի մասնակիցներ HiHub, Lucky Carrot, Text’nPayMe, Manot և Epicured ընկերությունները, հաջողությամբ ավարտելով աքսելերացիոն ծրագիրը՝ արդեն ներդրումների ներգրավման ակտիվ փուլում են:

«Orion-ը BAJ Accelerator-ի առաջատար համահիմնադիրն է, որը հայկական ստարտափ համակարգը կապում է Նյու Յորքի ու աշխարհի կապիտալի հետ։ Ներկայում շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Սեպտեմբերին մեկնարկող աքսելերատոր ծրագրին մասնակցությունը ստարտափներին հնարավորություն կտա շտկել բացերը, զարգացնել հմտությունները, պատրաստվել ներկայանալու աշխարհի խոշոր վենչուրային ընկերություններին, ներդրողներին, հրեշտակ ներդրողներին և ընտանեկան գրասենյակներին»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, BAJ Accelerator-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը:

BAJ Accelerator-ն աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Pre Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: BAJ Accelerator-ը աշխարհում առաջինն է, որն արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը, հասունացնում ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88