29/07/2011 12:56
MOTOROLA-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ
Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացված Motorola Mobility ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակն ընկերության համար եղել է «վնասաբեր»: 2011 թվականի ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով Motorola Mobility ընկերությունը կրել է 56 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս, ընդ որում՝ այս նույն ժամանակահատվածում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,19 ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ հաշվետու երեք ամիսներին ընկերության համախառն հասույթն աճել է 28%-ով և կազմել 3,34 մլրդ ԱՄՆ դոլար:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
