Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ. ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է
02/08/2011 12:27
Կիսվել

ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ. ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է

ՀՀ Աժ կողմից վերջերս ընդունված «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն հարկ վճարողները, ովքեր 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ունեն կուտակած հարկային պարտավորություններ` շահութահարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով, մինչև  օգոստոսի 20-ը կարող են դիմել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Վերջինիս կնքման և ապառքի գումարի փաստացի վճարման դեպքում, տնտեսվարող սուբյեկտն ազատվում է հարկային օրենսդրությամբ այդ պարտավորության գծով արդեն իսկ հաշվարկված տույժերից և տուգանքներից: Օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 4-ից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից` ՊԵԿ նախագահի հանձնարությամբ բոլոր տարածքային հարկային տեսչություններում նշանակվել են պատասխանատուներ, ովքեր իրականացնելու են ամբողջ գործընթացը: Ի դեպ, հարկային տեսչութուններում գույքագրման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են և ընթացքի մեջ է տնտեսվարող սուբյեկտների իրազեկման գործընթացը` անհատական կամ  թղթային կրիչի միջոցով: Հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը հարկ վճարողի հետ կնքում է հարկային տեսչության պետը, իսկ առավելապես խոշոր գումարի դեպքում` ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից լիազորված պաշտոնյան:

Կոմիտեի նախագահի հանձնարարականի համաձայն` հարկային բոլոր տեսչություններում արդեն մեկնարկել է նաև հարկ վճարողների հետ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի կնքման գործընթացը: Հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո, հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի հետ կազմում է տվյալ ժամանակացույցը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրենց բաժին հարկային ապառքը տնտեսվարող սուբյեկտները կարող են վճարել մաս-մաս. մինչև 50 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողների հետ ժամանակացույցը կնքվում է 10 ամիս, իսկ 50 միլիոն և ավել գումարի դեպքում` 24 ամիս մարման ժամկետով, համամասնաբար` ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասի և մեկ քսաներկուերորդ մասի չափով:

Նկատի ունենալով, որ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի կնքման համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2011 թվականի օգոստոսի 20-ն է, հարկային տեսչություններին հանձնարարվել է մինչև օգոստոսի 31-ը հարկ վճարողների հետ կազմել և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Հարկային արտոնությունների ժամանակացույցից օգտվել չցանկացող կազմակերպությունների նկատմամբ արդեն դատական գործընթաց կսկսվի` բռնագանձումից` ընդհուպ մինչև սնանկացում:

Ի դեպ, այն հարկ վճարողներն, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ վճարել են ապառքները հարկային մարմնի հետ առանց որևէ փաստաթղթային ձևակերպումների, նույնպես ազատվում են  տույժ-տուգանքներից:

Նշենք, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ, տարբեր ժամանակահատվածներում առաջացած` չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 200 միլիարդ դրամ, որից 104 միլիարդը հարկի մայր գումարն, մնացած 96 միլիարդը` տույժ և տուգանքները (միայն  տույժերը 72 միլիարդ են կազմում):

Այս գործընթացի շնորհիվ հարկային մարմնի գործողություններն ավելի նպատակային կդառնան, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարող են կարգավորել իրենց խնդիրները` մարելով տարիներով կուտակված հարկային պարտքն առանց տույժ-տուգանքների:  Այսպիսով, 2012-ին ՊԵԿ-ում, ըստ էության, հաշվառված կլինեն միայն գործող կազմակերպություններ և  հարկային մարմինները գործ կունենան այն պարտքերի հետ, որոնք իսկապես բռնագանձման ենթակա են:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21