Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Գնաճը եվրոգոտում օգոստոս ամսին հասել է ռեկորդային 9,1 տոկոսի
01/09/2022 15:53
Կիսվել

Գնաճը եվրոգոտում օգոստոս ամսին հասել է ռեկորդային 9,1 տոկոսի

Եվրոգոտում սպառողական գներն օգոստոս ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 9,1 տոկոսով: Այդ մասին վկայում են Եվրամիության վիճակագրական վարչության նախնական տվյալները:

Այսպիսով, գնաճն արագացել է հուլիսի 8,9 տոկոսի համեմատությամբ եւ նորացրել առավելագույն ցուցանիշը հաշվարկներ վարելու սկզբից ի վեր: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի կողմից անցկացված հարցմանը, սպասում Էին նկատելի աճից պակաս ցուցանիշի՝ 9 տոկոսով: The Wall Street Journal-ի կողմից հարցվածները կանխատեսում Էին 8,9 տոկոս: Գնաճը գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵվԿԲ) նպատակային ցուցանիշը, որը կազմում Էր 2 տոկոս, ավելի քան քառակի:

Սպառողական գները, առանց սննդամթերքի ու Էներգակիրների հաշվառման, օգոստոսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 4,3 տոկոսով՝ նախորդ ամսվա 4 տոկոսի համեմատությամբ: Էներգառեսուրսների գներն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ կտրուկ բարձրացել են 38,3 տոկոսով, սակայն աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են մեկ ամիս առաջվա 39,6 տոկոսով բարձրանալու համեմատությամբ: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 10,6 տոկոսով (հուլիսին 9,8 տոկոսով), արդյունաբերական ապրանքները՝ 5 տոկոսով (4,5 տոկոսով), ծառայությունները՝ 3,8 տոկոսով (3,7 տոկոսով): Սպառողական գների աճն օգոստոսին նախորդ ամսվա համեմատությամբ կազմել է 0,5 տոկոս: Հուլիսին այս ցուցանիշն աճել է 0,1 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04