Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ռոսատոմի աջակցությամբ «Ոգու առագաստներ» նախագծի շրջանակներում Հայաստանում անցկացվել է «Էքստրաբիլիթի» ջրային ակտիվությունների փառատոնը
05/09/2022 13:08
Կիսվել

Ռոսատոմի աջակցությամբ «Ոգու առագաստներ» նախագծի շրջանակներում Հայաստանում անցկացվել է «Էքստրաբիլիթի» ջրային ակտիվությունների փառատոնը

2022 թվականի սեպտեմբերի 3-ին Սևանա լճում առագաստանավային ճամբարի շրջանակում անցկացվեց «Էքստրաբիլիթի»* ջրային ակտիվությունների փառատոնը։ Միջոցառումը տեղի է ունեցել ներառական զբոսանավերի կենտրոնի բազայում, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ Armenian Camp տարածքում։ Կազմակերպիչներն էին ԱՆՈ «Սպիտակ ձեռնափայտ» (Ռուսաստան)​​«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի և Երևանի Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Միջոցառման հատուկ հյուրերն էին Սևանա լճի Armenian Camp ներառական առագաստանավային կենտրոնի ղեկավար Սամվել Ռոստոմյանը, «Մեդսկան» բաժնետիրական ընկերության տնօրեն ու տնօրենների խորհրդի անդամ Անդրեյ Մոդեստովը, Կամոլիդին Բեհզոդի անվան արվեստի և դիզայնի ազգային ինստիտուտի դոցենտ Ջասուր Ժումաևը, «Ռուսատոմ սերվիս» ընկերության ՀՀ-ում նախագծերի իրագործման գրասենյակի ղեկավար Անտոն Զուևը, ՀՀ-ում «Ռուսատոմ-միջազգային ցանց» արդյունաբերական համալիրի ներկայացուցիչ Միխայիլ Տուրունդաևը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները:

Սոցիալական նշանակության «Ոգու առագաստները» նախագծի հիմքը ներառականության զարգացումն է` որպես փոխազդեցության մշակույթ․ ծրագրի աշխատանքներին մասնակցում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ առանց հաշմանդամության մարդիկ։ Ծրագիրն իրականացվում է 2011 թվականից, ներառական թիմերը արշավներ են կատարել աշխարհի տարբեր ծայրերում՝ Միջերկրական, Անդաման, Բալթիկ, Կարիբյան, Հյուսիսային, Ազովի, Սև ծովեր ու Բայկալ լիճ։

2022 թվականին «Ոգու առագաստներ» ներառական թիմն արդեն կազմակերպում է նախագծի 20-րդ փուլը, որի նպատակն է զարգացնել ներառական զբոսանավ վարելը՝ որպես մարդկային տաղանդների և կարողությունների դրսևորման բաց մոդել։

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը Սևանա լճում «Ոգու առագաստներ» ներառական առագաստանավային ճամբարի անցկացումը կլինի ծրագրի կարևորագույն իրադարձություններից մեկը, իսկ ճամբարի շրջանակում սեպտեմբերի 3-ին անցկացված «Էքստրաբիլիթի» ջրային ակտիվության փառատոնը ցույց տվեց հաշմանդամություն ունեցող անձանց տաղանդների և կարողությունների դրսևորման տարբեր հնարավորությունները. Փառատոնի հյուրերը մասնակցել են առագաստանավային զբոսանավերի և կայակների ուսումնամարզական մրցավազքերի, ափին` ներառական վարպետության դասերի, ներկա են եղել համերգին, որն ավարտվել է լսողության խնդիր ունեցողների ժեստային երգով։

«Սպիտակ ձեռնափայտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախագահ, «Ոգու առագաստներ» ներառական նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը նշել է. «Հայաստանում շատերն են կիսում մեր շարժման արժեքները և հասկանում են, թե որքան կարևոր է հասարակության մեջ ներառական մշակույթի ձևավորումը։ «Ոգու առագաստներ» նախագծի միջոցառումները Հայաստանում անցկացնում ենք արդեն 5-րդ անգամ, և ես ուրախ եմ, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են աջակցում մեր նախաձեռնություններին ու ձգտում են ծանոթանալ ներառական փոխգործակցության հնարավոր ձևաչափերին»։

«Ռուսատոմ սերվիս» ընկերության ՀՀ-ում նախագծերի իրագործման գրասենյակի ղեկավար Անտոն Զուևն ընդգծել է. «Ռոսատոմը 2015 թվականից աջակցում է «Ոգու առագաստներ» նախագծին, և դա պատահական չէ, քանի որ նախագծի փիլիսոփայությունը համահունչ է մեր ընկերության փիլիսոփայությանը. մենք հասկանում ենք, որ անձը ցանկացած ձեռնարկության առանցքային արժեքն է: Աշխարհում մարդկանց 15%-ը հաշմանդամություն ունի, և «Ոգու առագաստներ» նախագիծը մեզ սովորեցնում է, որ նրանք գերմարդիկ են, ովքեր օգնության կարիք ունեն միայն իրենց տաղանդներն ու կարողությունները բացահայտելու համար: Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Սպիտակ ձեռնափայտ» շարժմանը` աջակցություն ցուցաբերելու հնարավորության համար այն մարդկանց, որոնք իրենց աշխատանքով կյանքի են կոչում հասարակության համար նման կարևոր նախագծերը»:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34