«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԻՋԵՑՆՈՒՄ Է ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ԱՐԺԵՔԸ
“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Mix” կանխավճարային սակագնային փաթեթում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը նվազեցնելու մասին` 29,99 դրամից մինչև 9,99 դրամի: Սեպտեմբերի 1-ից հետո «Mixե սակագնային փաթեթին միացող բաժանորդների համար նոր սակագինը կիրառվում է ավտոմատ կերպով: Ավելի վաղ «Mixե սակագնային փաթեթին միացած հաճախորդները կարող են օգտվել նոր առաջարկից, զանգահարելով 067408043 հատուկ անվճար համարին:
“Mix” սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ: Դեպի Beeline ֆիքսված ցանց, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8,99 դրամ:
“Mix” ՍՓ բաժանորդներին հասանելի են “Բալանսի փոխանցում” ծառայությունը և “Beeline Բոնուս” ծրագիրը:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 868 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy” ապրանքանիշերի ներքո. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով: