ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 9.1%
2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 9.1%: Ինչպես նշվում է ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու այս մեկ ամսում նախորդ ամսվա համեմատությամբ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի փոփոխություն չի գրանցվել: Միևնույն ժամանակ, չի գրանցվել նաև ամերիկյան տնտեսության մեջ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակի փոփոխություն: Արդյունքում, օգոստոսին ԱՄՆ աշխատանքի շուկայում գրանցվել են «վատագույն» ցուցանիշները` 2010թ. սեպտեմբերից մինչև 2011 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: