
ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ . ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկուն հաջողվել է վերականգնել իր «դիրքերը» շուկայում: Շաբաթվա արդյունքներով ոսկու գինն աճել է 3,1%-ով և կազմել 1882,79 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան առաջիկայում բացառապես պայմանավորված կլնի ԱՄՆ-ի և Եվրոպայի մակրոտնտեսական ցուցանիշներով:
Միևյուն ժամանակ, նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինը նվազել է 0,2%-ով և կազմել 4,095 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս պատճառ են դարձել ԱՄՆ–ի մակրոտնտեսական ցուցանիշներն ու Լոնդոնյան մետղաների բորսայում կարմիր մետաղի պահուստների աճը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում պայմանավորված կլինեն ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով և կտատնվեն 3,92–4,37 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում: