
ԱՄՆ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ «ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԱՄՆ կառավարությունը կրկին «գաղտնազերծման» պահանջներ է ներկայացրել Շվեյցարիային: Այս երկրի կառավարությունից ԱՄՆ-ն պահանջում է բացահայտել ամերիկացիների «գաղտնի» ներդրումները Credit Suisse, Julius Baer, Wegelin և այլ շվեյցարական բանկերում: Վաշինգտոնին, մասնավորապես, հետաքրքրում է 2002- 2010 թվականների ընթացքում ԱՄՆ քաղաքացիների կողմից շվեյցարական բանկերում «պահված» և 50 հազ.ԱՄՆ դոլարը գերազանցող ներդրումների մանրամասնությունները:
Նշենք, որ մինչ այս ԱՄՆ-ն շվեցարական UBS բանկից պահանջել էր տեղեկատվություն տրամադրել 4,4 հազար հաճախորդների վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվության տրամադրաման գործընթացին զուգահեռ UBS բանկը վճարել էր նաև 800 մլն ԱՄՆ դոլարի տույժ: