
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 4,6%-ՈՎ
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` օգոստոսին Վրաստանում գնաճն, ամսական կտրվածքով, կազմել է 7,2%: Միևնույն ժամանակ, 2011 թվականի օգոստոս ամսին 2010 թվականին օգոստոսի հետ համեմատ Վրաստանում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 12%-ով:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով Վրաստանում տրանսպորտային ծառայությունների գներն աճել են 23%-ով, իսկ վառելքի գինն աճել է 20,5%-ով:
Ինչպես փաստում են վերլուծաբանները` Վրաստանում գրանցված գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների, վառելիքի և տրանսպորտի գների բարձրացմամբ: