Կրիպտո

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
JPMorgan-ում կրիպտոարժույթների մեծ մասն անվանել են «աղբ». Կրիպտո՝ Bybit-ի հետ
13/09/2022 14:06
Կիսվել

JPMorgan-ում կրիպտոարժույթների մեծ մասն անվանել են «աղբ». Կրիպտո՝ Bybit-ի հետ

Շուկայում կրիպտո ակտիվների մեծ մասն աղբ են, և թվային արժույթների իրական օգտագործման դեպքերը լավ զարգացած  չեն: Այս կարծիքը հայտնել է JPMorgan ֆինանսական կոնգլոմերատից Onyx-ի բլոքչեյն բաժնի ղեկավար Ումար Ֆարուկը։

Սինգապուրի արժութային մարմնի կողմից կազմակերպված Green Shoots-ի ժամանակ նա նշել է, որ կարգավորումը հետ է մնում ոլորտային աճից։ Այն շատ ավանդական ֆինանսական հաստատությունների հետ է պահում շուկայական ներգրավվածությունից:

«Կրիպտոարժույթների մեծ մասն իրականում դեռ աղբ է: Բացառությամբ, ես կասեի, մի քանի տասնյակ թոքենների: Մնացածը, որ նշվեց, կա՛մ աղմուկ է, կա՛մ ուղղակի բացահայտորեն կանհետանա»,- ասել է Ֆարուկը:

Onyx-ի գործադիր տնօրենը նաև կարծում է, որ կրիպտո ոլորտի տեխնոլոգիան բավականաչափ հասուն չէ TradFi-ում օգտագործելու համար: Օրինակ, հաստատությունների կամ ապրանքների միջև բարձրարժեք գործարքներ իրականացնելու համար, ինչպիսիք են խորհրդանշական բանկային ավանդները։

«Անհրաժեշտ է, որպեսզի այս ամենը հասունանա, որպեսզի կարողանաս դրանցով արտադրանք ստանալ: Մենք դեռ այս կետին չենք հասել։ Web3-ի գումարի մեծ մասն այսօր, ներկայիս ենթակառուցվածքում, օգտագործվում է սպեկուլյատիվ ներդրումների համար»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին JPMorgan-ը վերակենդանացրեց JPM Coin սթեյբլքոին նախագիծը և ստեղծեց Onyx ստորաբաժանում՝ մոտ հարյուր աշխատակիցներով՝ Ֆարուկի ղեկավարությամբ:

2021 թվականի մարտին ֆինանսական հոլդինգը բացել է ավելի քան 50 թափուր աշխատատեղ՝ կապված բլոքչեյնի հետ։ Չորս ամիս անց JPMorgan-ն ավելի ընդլայնեց իր՝ տեխնոլոգիական մասնագետների աշխատանքի ընդունումը:

Ապրիլին JPMorgan-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը խոստովանել է բլոքչեյն և DeFi հավելվածների արժեքավորությունը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35