Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
Վրաստանը և ԱՄԷ-ն այս ամիս կսկսեն բանակցություններ ազատ առևտրի շուրջ
13/09/2022 16:40
Կիսվել

Վրաստանը և ԱՄԷ-ն այս ամիս կսկսեն բանակցություններ ազատ առևտրի շուրջ

Վրաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ընթացիկ ամսին պլանավորում են սկսել բանակցություններ երկրների միջեւ ազատ առետրի շուրջ: Այդ մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում՝ ամփոփելով ԱՄԷ-ի Էկոնոմիկայի եւ առեւտրի հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման արդյունքները:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄԷ-ի Էկոնոմիկայի եւ առեւտրի հարցերով պետական նախարար Ահմեդ Ալի Սայեղի հետ: (…) Նշվել է, որ ընթացիկ ամսին կսկսվի երկխոսություն Վրաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանման նպատակով: Վարչապետի խոսքով՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կձեւավորի բարենպաստ կլիմա երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրական կապերի օժանդակման եւ զարգացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հանրապետության քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համար, ովքեր ցանկանում են այցելել արաբական երկիր: Անայցագիր ռեժիմն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունիսին, հավելել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում:

Վրաստանը եւ ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար – հուլիսին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 133 միլիոն դոլար, ինչը 82 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ: Զբոսաշրջության ազգային վարչությունն իր հերթին հայտնել է, որ 2022 թվականի հունվար – հուլիսին ԱՄԷ-ից Վրաստան կատարվել է ավելի քան 6,6 հազար ուղեւորություն, ինչը 161,4 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36