Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
09/09/2011 10:45
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացնում է մինչև 12 տարի մարման ժամկետով բիզնես և գյուղատնտեսական վարկեր: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս բիզնես վարկերը նախատեսված են անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, շինարարության, սարքավորումների և ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Գյուղատնտեսական վարկերը հնարավորություն են տալիս ձեռք բերել հողատարածք, այգի, գյուղատնտեսական տեխնիկա, կառուցել ու վերանորոգել գոմեր, ջերմոցներ և ջերմատներ, ինչպես նաև կատարել գյուղատնտեսական նշանակության այլ ներդրումներ:

Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը սկսած 10%–ից փոփոխվող և 12%–ից հաստատուն տոկոսադրույքով վարկերի դեպքում, մինչև 144 ամիս ժամկետով։ Այս հատուկ վարկատեսակը Բանկի և հաճախորդների միջև երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու հիանալի հնարավորություն է: Վարկատեսակը նպատակ ունի խթանել կապիտալ ներդրումները ՓՄՁ և գյուղատնտեսական ոլորտում, նպաստել վերջիններիս նպատակների առավել արդյունավետ իրագործմանը, ինչպես նաև ընձեռել երկարաժամկետ բիզնես պլանավորման հնարավորություններ:

Բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Աբրահամյանն այս կապակցության  նշել է. «ՊրոԿրեդիտ Բանկը հավատարիմ է մնում իր առաքելությանը և ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնում վարկավորման լավագույն լուծումներ՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ ողջ տնտեսության զարգացմանը: Մենք անընդհատ փորձում ենք գտնել նորանոր ուղիներ՝ մեր հաճախորդներին առավել շահավետ պայմաններով ծառայություններ մատուցելու համար: Մենք վստահ ենք, որ մեր նոր երկարաժամկետ վարկերը հնարավորություն կտան նրանց սահմանել երկարաժամկետ բիզնես նպատակներ և կյանքի կոչել բազմաթիվ երկարաժամկետ բիզնես նախագծեր»:

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում միջազգային հեղինակավոր կառույցներ. «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եև զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45