Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ՏՀԶԿ. ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՆԿՈՒՄ
09/09/2011 11:17
Կիսվել

ՏՀԶԿ. ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՆԿՈՒՄ

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր նոր կանխատեսումները: Կազմակերպության վերլուծաբանների սպասումների համաձայն` ընթացիկ տարվա ավարտին աշխարհի առավել զարգացած երկրներին սպառնում է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում: Այս պայմաններում ՏՀԶԿ-ն խորհուրդ է տալիս զարգացած երկրների կենտրոնական բանկերին պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ցածր մակարդակում և անկման շարունակական զարգացման դեպքում ձեռնարկել դրամավարկային քաղաքականությունը մեղմելու այլ միջոցառումներ:

ՏՀԶԿ կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրներում տարեկան կտրվածքով կգրանցվի 1.6% տնտեսական աճ: 2011 թվականի վերջին երեք ամիսներին ցուցանիշը կտրուկ կնվազի` տատանվելով 0.2%-ի սահմաններում: Հատկանշական է, որ «Մեծ յոթնյակ»-ի երկրներից, ըստ ՏՀԶԿ վերլուծաբանների, տնտեսական աճի առավել մեծ անկում կգրանցի Եվրոպայի խոշորագույն տնտեսությամբ երկիրը` Գերմանիան: ԱՄՆ տնտեսության համար ՏՀԶԿ կանխատեսում է 1.1% աճ` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, և 0.4% աճ` չորրորդ եռամսյակում:
23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52