
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԶԳԱԼԻ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ
2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով չինական ավտոշուկայում իրացվել է 1.042 մլն ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է 3.3% անկում: China Daily-ի փոխանցմամբ` այս տարի 2010 թվականի համեմատությամբ Չինաստանի ավտոշուկայում նկատվում է զգալի պասիվություն: Ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը շարունակաբար նվազում է:
Չինաստանի Ավտոարտադրողների Ասոցիացիայի կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով չինական ավտոշուկայում կգրանցվի վաճառքի ծավալների ընդամենը 5% աճ: Նշենք, որ մինչ այս վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի աճ` 10-15%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանին «չի հաջողվի» ապահովել ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշի նախորդ տարվա նույն մակարդակը (13 մլն ավտոմեքենա):