Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը շնորհակալական ուղերձ է հղել ԶԱՀ աջակիցներին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը Հոգաբարձուների խորհրդի և գործադիր թիմի անունից շնորհակալական ուղերձը ԶԱՀ աջակիցներին:
«Հարգելի՛ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակիցներ, մենք նորից արթնացանք պատերազմի մեջ, և մեր հայրենիքը` վտանգված։ Կրկին մեր խիզախ զինվորները անձնազոհաբար մարտնչում և զոհվում են հանուն բոլորիս հայրենիքի անվտանգության։ Նրանք ուժեղ և վստահ են, ինչպես մենք ենք վստահ, որ կպահենք թիկունքն անկախ ամեն ինչից։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող պարտադիր վճարների եւ նվիրաբերությունների համար։ Ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք ամուր կանգնած ենք մեր զինծառայողների և նրանց ընտանիքների թիկունքին՝ ապահովելով բարոյական և ֆինանսական աջակցություն և արժանավայել գնահատանք։
Վստահ եղեք, որ մեր առաքելության իրականացման ճանապարհին առաջնորդվում ենք թափանցիկության, արդարության և հաշվետվողականության արժեքներով։
Մեր թիմն ու ես ջանք չենք խնայում, որպեսզի կյանքը և առողջությունը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած մեր արժանապատիվ մարտիկները և նրանց ընտանիքները զգան յուրաքանչյուրիս հոգածությունը։
Ձեր աջակցությամբ միասին քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները», – ասված է ուղերձում: