
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
2011թ.-ի սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Գորկու 73/3 հասցեում բացվել է Զարգացման Հայկական Բանկի «Գյումրի» մասնաճյուղը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մարքեթինգի ծառայությունից` նոր մասնաճյուղը Զարգացման Հայկական Բանկի այս տարվա ընթացքում արդեն 3-րդ նորաբաց մասնաճյուղն է` «Վանաձոր» և «Արցախ» մասնաճյուղերից հետո:
Նշենք, որ Զարգացման Հայկական Բանկի «Գյումրի» մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցված ժամանակակից տեխնիկայով: Բազմաթիվ ծառայությունների շարքում գյումրեցիների ուշադրությունը Բանկը ցանկանում է հրավիրել, հատկապես, առևտրային և սպառողական երկարաժամկետ վարկերի, ինչպես նաև ժամկետային ավանդների պայմաններին, որոնք իրենց գրավչությամբ առանձնանում են բանկային ծառայությունների հայաստանյան շուկայում:
2011թ.-ի առաջին կիսամյակում ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների աճի տեմպով Զարգացման Բանկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը` ՀՀ բանկային համակարգում: Մասնավորապես, ակտիվների աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 38%, իսկ պարտավորություններինը` 52%: Շոշափելի աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով: Տարեսկզբի համեմատ այն ավելացել է մոտ 55%-ով` կազմելով 13 մլրդ. դրամ: Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելն ավելացել է 22%-ով: