ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 13-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի էսքիզները:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում փոփոխություններ են կատարվել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակեր-պությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում և «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ում:
Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել են «ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 775 և 775/1, «Սուրեն-Գոլդ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները: