ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.42 դրամով և կազմել 375.36 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.74 դրամով և կազմել 517.92 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա` կազմելով 12.29 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 592.39 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 415.93 դրամով և կազմել 21505.36 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 10.18 դրամով և կազմել 486.83 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 259.09 դրամով և կազմել 21626.04 դրամ մեկ գրամի դիմաց: